![]()
Մանդատները վերցնելով`ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են, ժողովրդավարության սկզբունքներին համահունչ։ Մնացած հեքիաթները անհույս արդարացման դաշտից են։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ շարունակելով․
«Ի դեպ, քանի որ թե «Հայաստան» դաշինքը, թե «Ուժեղ Հայաստան» դաշինքը պնդում էին, թե իրենք «կուշտ են ու տեսած»,- անհամբեր սպասում ենք, որ հայտարարեն` աշխատելու են 1 դրամով, հրաժարվում են աշխատավարձից կամ դրանք ուղղում են բարեգործության։ Բայց պայմանով՝ իրական Հայաստանում իրական մարդկանց իրական բարեգործություն»։
![]()