Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի խոսքով՝ ընդդիմությունը Հայաստանի ճակատագրի հետ է խաղում, և եկել է հատուցման պահը:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ կապված իրավական գործընթացներին:

«ՌԴ-ն չի փոխվում, մտածում է՝ ՀՀ-ն իր ծառան է և քմահաճույքի համար երբ և ինչպես կուզենա կօգտագործի: Միլիարդներ էին ծախսել և վստահ էին, որ զավթելու են իշխանությունը, ՀՀ-ն էլ ներքաշելու էին պատերազմի մեջ»,- ասում է նա:

Ըստ Բադալյանի՝ հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է: Միաժամանակ իշխող ուժի անդամը ընդգծում է՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունները վերափոխման փուլ են անցնում այժմ:

Պատգամավորը շեշտում է՝ ընդդիմության ահաբեկումները զուր են, քանի որ ո՛չ սով է լինելու, ո՛չ պատերազմ ու տնտեսական պատերազմ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը նաև ասում է՝ իշխող ուժը չի պատրաստվում գնալ արտահերթ ընտրությունների. «Արտահերթ ընտրությունների գնալու հարց չենք քննարկել, ժողովուրդը մեզ տվել է մանդատ: ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է: Մանկապարտեզը պետք է դադարի»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ