ՀՀ ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Դագ Հարթելիուսը շնորհավորել է նախարարի տեղակալին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների՝ ժողովրդավարական բարձր չափանիշներին համապատասխան անցկացվելու և հաղթանակի կապակցությամբ։

Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը` վստահություն հայտնելով, որ այն նոր շունչ կհաղորդի երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ու բազմոլորտ համագործակցության ընդլայնմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ՝ անդրադառնալով Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանն ուղղված քայլերին, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման նախաձեռնություններին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ