![]()
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այսուհետ Արաբական Միացյալ Էմիրություններում կարող են մեքենա վարել իրենց հայկական վարորդական վկայականով։ Նույն հնարավորությունը Հայաստանի տարածքում գործում է նաև ԱՄԷ քաղաքացիների համար։
Համաձայն նոր կարգավորման՝ ոչ բնակության նպատակով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանում ժամանակավոր գտնվող ԱՄԷ քաղաքացիները կարող են ազատ երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով՝ առանց լրացուցիչ փաստաթղթերի կամ ընթացակարգերի։
Միաժամանակ, եթե անձը բնակության նպատակով տեղափոխվում է մյուս երկիր և ցանկանում է փոխանակել իր վարորդական վկայականը, ապա ազատվում է տեսական և գործնական վարորդական քննություններ հանձնելու պարտավորությունից։
Երկու երկրների վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի և դրանց վավերականության վերահաստատման։
![]()