37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը

37 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երգչուհի, G. R. L. խմբի մեներգչուհի Լորեն Բենեթը: G.R.L. խմբի անդամներն այդ մասին հայտնել են սոցիալական ցանցերում։ Մահվան պատճառը չի հաղորդվում:

Նա ճանաչում ձեռք բերեց բրիտանական «X Factor» շոուին մասնակցելու շնորհիվ: 17 տարեկանում, շոուից հետո, սկսեց երաժշտական կարիերան՝ միանալով Paradiso Girls փոփ խմբին։ Ավելի ուշ նա դարձավ G.R.L. խմբի անդամ, որը ստեղծվել էր որպես The Pussycat Dolls-ի նորացված նախագիծ։

Բացի այդ, նա համագործակցել է Pitbull-ի, Lil Jon-ի, will.i.am-ի, CeeLo Green-ի և LMFAO-ի հետ։ LMFAO խմբի հետ Բենեթը ձայնագրել է «Party Rock Anthem» հիթը, որը հետագայում դարձավ խմբի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ