Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Հուլիսի 7-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այց է կատարել հատուկ բանակային զորամիավորում։

Ինչպես հայտնել է ՊՆ-ն, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանի՝ հատուկ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում տեղի է ունեցել զորամիավորման մարտական դրոշի փոխանցման հանդիսավոր արարողություն։

740712710_1706685883906265_8045054725570733334_n.jpg (447 KB)

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանին՝ արդյունավետ ծառայության համար, և հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանին։

741857340_4405637896315191_2348177155356824756_n.jpg (275 KB)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ