![]()
Հանրապետության տարածքում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-12-ին՝ կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։
Հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ը՝ հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
![]()