![]()
2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Պորտուգալիայի և Իսպանիայի միջև խաղը տեղի ունեցավ Տեխասի Արլինգտոն քաղաքի AT&T մարզադաշտում:
Խաղից առաջ Կրիշտիանու Ռոնալդուն կատակեց, որ հույս ունի, որ սա իր վերջին խաղը չի լինի ազգային հավաքականի համազգեստով։
«Կգա այն օրը, երբ ես կհեռանամ կարիերայից: Բայց ես անկեղծ կլինեմ: Անկախ նրանից, թե ինչ կպատահի, Կրիշտիանուն կհեռանա մաքուր խղճով, ոչ թե 100 տոկոսով, այլ 1000 տոկոսով: Որովհետև ես ամեն ինչ տվել եմ ֆուտբոլին: Ես ֆուտբոլ եմ խաղում, որովհետև սիրում եմ այն։ Պետք է վայելել ամեն օրը: Ես այս մրցաշարում երեք գոլ խփեցի, այնքան էլ վատ չէ, այնպես չէ՞», — ասել է ֆուտբոլիստը:
Խաղի 37-րդ րոպեին Կրիշտիանուն գրեթե բացում էր հաշիվը, սակայն անհաջող ստացվեց։ Իսպանիան հաղթեց Պորտուգալիային 1-0 հաշվով։ Միկել Մերինոն խփեց խաղի միակ գոլը երկրորդ խաղակեսի վերջում՝ ապահովելով իր թիմի տեղը քառորդ եզրափակչում։
Ռոնալդոն խաղադաշտը լքեց արցունքներով։ Սա Պորտուգալիայի հավաքականի ավագի վերջին Աշխարհի առաջնությունն էր, և նա չկարողացավ իրականացնել իր երազանքը՝ նվաճել բաղձալի գավաթը։
Ռոնալդուն 2006 թվականից ի վեր մասնակցել է վեց Աշխարհի առաջնության, ինչը եզակի նվաճում է։ 27 խաղում հարձակվողը խփել է 11 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Նա հինգ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը» որպես աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն (2016), Ազգերի լիգայի կրկնակի չեմպիոն (2019, 2025) և Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող։ Պորտուգալացին ֆուտբոլի ազգային հավաքականի, Եվրոպայի առաջնության, Չեմպիոնների լիգայի և ակումբային աշխարհի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է։
Ակումբային մակարդակով նա խաղացել է «Սպորտինգում», «Ռեալ Մադրիդում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Յուվենտուսում» և 2023 թվականից խաղում է «Ալ-Նասրում»։
![]()