![]()
65 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը: Համացանցում արտիստի մահվան կապակցությամբ արվեստագետներն ու ընկերները ցավակցական գարռումներ են արել՝ կիսվելով նրա հետ լուսանկարներով:
«Աստված հոգիդ լույսերի մեջ պահի իմ լավ բարեկամ և խաղընկեր…«Գարեգին Նժդեհ» ֆիլմի նկարահանման հրապարակից:
Իմ լավ բարեկամ, խաղընկեր, միասին լավ դերեր ենք խաղացել Սունդուկյան թատրոնում, ֆիլմերում…ափսոս, հեչ քո ժամանակը չէր»,- գրել է դերասան Արմեն Մարգարյանը:
«Հեռացավ լավ ընկեր և արտիստ, մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրաբերեց արվեստին և յուրովի պայքարեց ճշմարտության համար թե՛ կյանքում, և թե՛ արվեստում:
Ինձ համար մեծ պատիվ էր լինել քո խաղընկերը, հանգչիր խաղաղությամբ»,— ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Մաքսիմը:
«Լույսերի մեջ ննջիր, տաղանդավոր ընկերս»,- գրել է դերասանուհի Անի Քաչարյանը:
«Գարեգին Նժդեհի անմոռանալի կերպարը կերտած դերասանն այլևս մեզ հետ չէ։ Հանգչիր խաղաղությամբ լավ հայ: Լույսերի մեջ մնաս, սիրելի Արտաշես Ալեքսանյան: Պատիվ էր քեզ ճանաչելը։ Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Արայանը:
«Իմ Սիրտ ընկեր։ Թեկուզ տխուր լուրը առաջինն եմ իմացել բայց սպասում եմ զանգիդ: Մեր բոլորիս Արտաշես Ալեքսանյան ջան: Դու էլ բռնեցիր Հավերժության ճանապարհը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա ընկերը, պրոդյուսեր Հարություն Բոգարյանը:
![]()