Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում. սրանք ամեն տեղ վնաս են տալիս

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի խոսքով՝ առաջին անգամ է, որ շատ պինդ կեցվածքով ՀՀ ղեկավարը մտնում է ՌԴ:

Միաժամանակ Շիրինյանը նշում է. «Հայաստանում ընդդիմություն չկա, ստրուկների որոշակի քաղաքական համախումբ է: Մարիա Զախորովան, Կոպիրկինն ու Կիրիենկոն ինչ ուզում են, դա էլ ընդդիմություն կոչվածն է ուզում: Ոնց կարան սրանք ինքնուրույն ուժեր լինեն: Սրանք ամեն տեղ վնաս են տալիս»:

Ըստ նրա՝ Ռուսաստանի խնդիրը Հայաստանի պետականության վերացումն է:

Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը, Շիրինյանն ասում է. «Սա իմ տեսած ընտրությունների ամենամաքուրն էր: Զուգարաններում փող բաժանողները եկել կուսությունից են խոսում, մենակ թե Հայաստանում հարյուր տոկոս պետականությունը վերացնեն»:

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահն ընդգծում է. «Ռուսները թող պատժամիջոցները չհանեն, որ վերջնական դրանցից պոկվենք»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ