![]()
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ մանդատներ ստանձնելու հարցում առաջնորդվելու են ընդդիմության միասնական դիրքորոշում ունենալու հրամայականով:
Նշվում է, որ «Հայաստան» դաշինքը վերցնելու է մանդատները և խորհրդարան է գործուղելու «գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ», որը քաղաքական դիմադրության առաջնագծում պատրաստ է լինելու ստանձնել իր բաժին պատասխանատվությունը։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համարը ներկայացնող Նարեկ Կարապետյանը հուլիսի 5-ին հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ը որոշում է կայացրել վերցնել պատգամավորական մանդատները:
![]()