Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ։

«Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ: Տոնական տրամադրությունը լիարժեք դարձնելու համար Հանրապետության հրապարակում մեզ միանալու են բոլորի կողմից սիրված արտիստներ Արամ MP3-ն, Իվետա Մուկուչյանը և այլոք:

Համերգի ընթացքում հանդես կգա նաև միջազգային արտիստ՝ իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն: Հուլիսի 12-ին ՈՉ ՈՔ ՉՈՐ ՉԻ ՄՆԱԼՈւ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ