Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար:

«Երկուշաբթի օրը, որը համընկնում է հանգուցյալ հեղափոխության առաջնորդի հուղարկավորության թափորի հետ, Թեհրանի օդային տարածքը ամբողջությամբ կփակվի, և թռիչքներ չեն թույլատրվի», — հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։

Ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունները տեղի կունենան հուլիսի 4-8-ը՝ Իրանի և Իրաքի տարբեր քաղաքներում, որտեղ գտնվում են շիաների գլխավոր սրբավայրերը։ Իսկ թաղման արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Խամենեիի հայրենի Մաշհադ քաղաքում։

Երկրի իշխանությունների գնահատմամբ՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը կմասնակցի 15-20 միլիոն մարդ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ