![]()
Ամերիկյան կողմից տեղեկություն է ստացվել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման վերաբերյալ, և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունից (ԱԴԾ)։
«Գործընկերային խողովակներով ամերիկյան կողմից տեղեկություն է ստացվել Մոսկվայում ահաբեկչական հարձակման նախապատրաստման վերաբերյալ։ Իրականացվում են համապատասխան աշխատանքներ»,- նշել են գերատեսչությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է հոկտեմբերի 31-ին «Ցարիցինո» թանգարան-արգելոցի տարածքում հնարավոր սպառնալիքի մասին (հասցեն՝ Ռուսաստան, Մոսկվա, Դոլսկայա փողոց 1, 115569)։
Դեսպանատան տեղեկություններով՝ խոսքը մեծ թվով զոհերով հնարավոր միջադեպի մասին է։
![]()