![]()
«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի» ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանի խոսքով՝ Եվրամիությունը տարածաշրջանում արժեքային առումով ամենամոտը Հայաստանին է տեսնում իրեն և մոտ 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում մեր առաջ:
Ըստ նրա՝ կրիտիկական կախվածության պատճառով ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի:
«Ռուսաստանում մեզ պետություն չեն դիտարկում, կարծում են՝ իրենց ազդեցության տարածքում ենք գտնվում: Դժվար չէր կռահել՝ եթե ՌԴ-ի նախընտրած ուժերը իշխանության չգան, ինչ-որ կերպ փորձելու էին պատժել ՀՀ-ին: ԵԱՏՄ-ում ունեցած լծակներով ուզում են ՀՀ-ին ստիպել գալ այն դաշտ, որն իրենք են ուզում»,- ասում է նա:
Միաժամանակ Հոխիկյանը նկատում է. «ՌԴ-ն չի ուզում իր պրոքսիներին թևաթափ անել, փորձելու են ճնշում գործադրել այնքան, որքան կկարողանան»:
Ինչ վերաբերում է օլիգարխ Սամվել Կարապետյանի ասած «գաղտնի պլանին», զրուցակիցը ընդգծում է. «Ընդդիմությունը եթե ունենար կարողություն, ընտրություններից անմիջապես հետո դուրս կգար փողոց»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()