![]()
«Ընդդիմադիրները դիմել են ՍԴ, որովհետև իրենք չգիտեին ինչ անել, որովհետև իրենք պատկերացում չունեին, թե ընդդիմություն դառնալուց հետո ինչպիսին պետք է լինեն իրենց քայլերը, իրենք գնում էին հաղթանակի, իրենց բոլոր ելույթները դրա մասին էին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։
Նրա խոսքով՝ այստեղ կանգնել են մի փակուղու առջև, որտեղ իրենք չեն կարողացել մեծամասնություն դառնալ, հետևաբար պետք է ինչ-որ ձևով արդարացնեն։
Խոսելով Սամվել Կարապետյանի այն հայտարարության մասին, որ եթե «Վարդևանյանը գազ տա», ապա ինքը կդառնա վարչապետ, պատգամավորն ասաց, որ դա խոսում է իր մակարդակի մասին, որովհետև նա, անգամ չլինելով միայն ՀՀ քաղաքացի, ունենալով երկու այլ անձնագրեր, իրեն հռչակել էր վարչապետ։
Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի՝ Ռուբեն Ռուբինյանի մասին այն հայտարարությանը, որ Հայաստանի պատմության առաջին թուրքամետ ԱԺ նախագահն է, Արփի Դավոյանն ասաց․ «Նարեկ Կարապետյանը նախ մի հատ պետք է կողմնորոշվի՝ իրենց ցուցակի առաջին համարը ի՞նքն է, թե՞ ցուցակում չգտնվող իր հորեղբայրը, ինքն ընդհանրապես հանդես է գալիս որպես այդ հորեղբոր զարմի՞կ, թե՞ Նարեկ Կարապետյան, ինքը ընդհանրապես քաղաքական ինչ-որ նկրտումներ ունի՞, թե՞ չունի, հիմա ինքն իրենց վարչապետի թեկնածո՞ւն է, թե՞ իրենց վարչապետի թեկնածուն չէ. իրենք գնում էին հաղթանակի, սակայն դարձան ընդդիմություն։ Մի մարդ, որն ունենալով մեծ ռեսուրսներ՝ իր հանդիպումները կազմակերպում է կրկեսում, դրանից հետո ինչ խոսենք։ Կրկեսում քաղաքական զրույցներ կազմակերպող մարդը խոսում է քաղաքականությունի՞ց, առավել ևս՝ Ռուբեն Ռուբինյանին որակումնե՞ր է տալիս։ Թող գա ԱԺ՝ մենք իր որակումները կտանք»։
Մանրամասները՝ տեսանյութում
![]()