Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։

Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ցավով տեղեկացա Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի անժամանակ մահվան մասին։

Երկար տարիներ ղեկավարելով մարզային խոշոր բժշկական կենտրոններից մեկը՝ պարոն Իսահակյանը դրսևորել է մեծ նվիրում, պատասխանատվություն ու պրոֆեսիոնալիզմ՝ կարևոր ազդեցություն ունենալով մարդկանց առողջության բարելավման գործում։

Ցավակցում եմ Արմեն Իսահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, Գյումրու բժշկական կենտրոնի ողջ անձնակազմին»,- գրել է նախարարը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ