![]()
Ընդդիմադիրների դիմումները որևէ հեռանկար չունեն, բայց որոշումը կայացնելու է ՍԴ-ն:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Այո, կիսում եմ կարծիքը, որ ընդդիմադիրների դիմումները որևէ հեռանկար չունեն, բայց բնականաբար որոշում է բարձր դատարանը: Սա քաղաքական ամբիոն չէ, մենք գտնվում ենք բարձր դատարանում և սա իրավական գործընթաց է, ու շատ հայտարարություններ, մտքերին արձագանքներ, որոնք քաղաքական միջավայրում կարձագանքեի, այստեղ հասկանալով, որ այլ միջավայրում ենք գտնվում, չեմ արձագանքում: Եթե պարոն Մինասյանին մոռանանք, այստեղ հիմնականում ներկայացուցիչները քաղաքական գործիչներ չեն, դրա համար ես իրենց դիտարկում եմ որպես ներկայացուցիչ, ինչու ոչ գործընկեր։
Ինչ վերաբերում է իրենց դիրքորոշումներին, ընդհանուր առմամբ հիմնական մասը, որոնք ուղղված են ընտրությունների արդյունքը անվավեր ճանաչելուն, անհիմն եմ համարում, իսկ առանձին դեպքերում միջնորդությունների մասով լինում է նաև, որ չեմ առարկում, եթե խնդիր չեմ տեսնում: Մենք բացարձակապես կաշկանդված չենք ցանկանում ենք, որ դատարանը ամբողջ եղելությունը պարզի»,- ասել է Գրիգորյանը:
![]()