Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհետ կորածների և թաղման վայրերի մասին:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը՝ Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակում անցկացվող «Անհետ կորած անձանց խնդրի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» թեմայով միջազգային համաժողովում:

Ադրբեջանական ԶԼՄ-ները, փոխանցելով Հասանովի խոսքերը, հայտնել են, թե համակարգի շրջանակներում հնարավորություն կստեղծվի Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհետ կորած անձանց, այդ թվում՝ թաղման վայրերի մասին։

«Տրամադրված տեղեկությունները կօգտագործվեն բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ տեղեկություն տրամադրող անձը որևէ պարագայում պատասխանատվություն չի կրի։ Այստեղ նպատակը անհետ կորած անձանց ճակատագրի պարզմանը նպաստելն է»,- նշել է Հասանովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ