Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) գործառնական ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրեն Արթուր Նախշիկյանն ընտրվել է Յունիբանկի Խորհրդի անկախ անդամ։ Համապատասխան որոշումն ընդունվել է 2026 թվականի հունիսի 22-ին կայացած «Յունիբանկ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում։

Արթուր Նախշիկյանը վերջին քսան տարիների ընթացքում ֆինանսական ոլորտում, այդ թվում՝ ՀՀ կենտրոնական բանկում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ:

Նա հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ոչ առևտրային կազմակերպության Խորհրդի անդամ:

Ընդհանուր ժողովը հաստատել է նաև Յունիբանկի Խորհրդի հետևյալ կազմը՝ Գագիկ Զաքարյան (նախագահ), Ջորջ Պիսկով, Վարդան Աթայան, Ֆիլիպ Ռենե Մարկ Դելմոտտ (անկախ անդամ), Ռուբեն Ինջիկյան (անկախ անդամ), Կարինե Մինասյան (անկախ անդամ) և Արթուր Նախշիկյան (անկախ անդամ)։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ