![]()
Աֆղանստանի արևելյան նահանգներում Պակիստանի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 163-ը։
Այս մասին իր «X»-ի միկրոբլոգում գրել է «Թալիբան» կառավարության խոսնակի տեղակալ Համդուլլահ Ֆիտրատը։
«Հունիսի 29-ի գիշերն իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 36 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, ևս 163 մարդ վիրավորվել է», — հայտնել է Ֆիտրատը։
![]()