![]()
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մասիսի արագիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արարատի մարզ, ք․ Մասիս, Շիրազի փողոց, N 11) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները:
Մասնավորապես՝
սննդի կառույցը նախագծված, կառուցված, տեղակայված չի եղել այնպես, որպեսզի բացառվի օդից փոխանցվող աղտոտումը, ապահովվի համարժեք աշխատանքային պայմաններ՝ գործողությունները հիգիենիկ պայմաններում կատարելու համար,
սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը, մակերեսների վրա բորբոսի առաջացումը,
սննդի կառույցը ապահովված չի եղել լվացող և ախտահանող միջոցների՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով,
սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն մաքրվող և լվացվող մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,
առաստաղների մակերևույթները եղել են անհարթ, ծեփը թափված, չի կանխարգելվել մասնիկների թափվելու հնարավորությունը,
պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,
սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
![]()