Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը

Այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքում մասնակցեց զորակոչի միջոցառմանը, զրուցեց նորակոչիկների հետ, շնորհավորեց և մաղթեց խաղաղ ու անվտանգ ծառայություն։

Մարզպետի հորդորն էր՝ պատասխանատվությամբ մոտենալ ծառայությանը, լինել հոգատար ծառայակից ընկերների նկատմամբ և ձեռք բերած գիտելիքներն ու կարողությունները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։

Վարդենիս համայնքում ևս մեկնարկեց ամառային զորակոչը, իսկ հուլիսի 1-ին նորակոչիկների հերթական խմբերը հայկական բանակ կմեկնեն նաև Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներից։

Մարզպետը վստահություն է հայտնել, որ նորակոչիկները պատվով կանցնեն զինվորական ծառայության ճանապարհը՝ արժանապատվորեն կատարելով իրենց պարտքը Հայաստանի Հանրապետության հանդեպ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ