Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Shamshyan.com-ի տեղեկություններով հունիսի 25-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել 3 քաղաքացու։

Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 39-ամյա Արմեն Մ․-ն, 33-ամյա Տարոն Մ․-ն և 32-ամյա Էրիկ Ա․-ն։ Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ