![]()
Հայաստանի երգի պետական թատրոնը հայտնում է․ «Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան…
Կան ձայներ, որոնք չեն լռում ժամանակի հետ։ Կան մարդիկ, որոնց ներկայությունը շարունակում է ապրել յուրաքանչյուր երգի և յուրաքանչյուր հիշողության մեջ:
Սիրով ու խոնարհումով հիշում ենք Հայաստանի Երգի պետական թատրոնի սիրելի արտիստ Վարդուհի Վարդանյանին, ով այսօր կդառնար 50 տարեկան։ Նրա տաղանդը, անկեղծությունն ու լուսավոր կերպարը դարձան հայկական երգարվեստի անբաժան մասը, իսկ նրա թողած ժառանգությունը շարունակում է հուզել ու ոգեշնչել սերունդներին։
Հիշատակդ վառ, երգերդ՝ հավերժ։
Ծնունդդ շնորհավոր երկնքում, սիրելի Վարդուհի»։
![]()