Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այն տպավորությունն ունի, որ ԵԱՏՄ-ում հատուկ են խնդիրներ ստեղծում ՀՀ-ի համար, որպեսզի ազդեն ընտրությունների արդյունքի վրա:

«Ինչպե՞ս էինք տարիներով իրացնում ապրանքը. ԵԱՏՄ-ում պետք է ասեն՝ մեր նկատմամբ խտրական վերաբերմունք կա՞, թե՞ ոչ»,- ասում է նա՝ միաժամանակ հիշեցնելով հայկական կողմի դիրքորոշումը, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չկա:

Բագրատյանը ընդգծում է. «Եթե իր պարտավորությունները չի կատարել, ուրեմն ՀԱՊԿ-ն է ՀՀ-ից դուրս եկել, նույնը ԵԱՏՄ-ի մասով է»:

Ըստ իշխող ուժի անդամի՝ ՌԴ-ում սխալ տպավորություն ունեին, թե ժողովուրդը դժգոհ է իշխանությունից, և դրա համար պրոռուսական ուժերին ուզում էին բերել իշխանության, սակայն չհաջողվեց. «Ժամանակ է պետք, որ իրականության հետ առերեսվեն»:

Պատգամավորի նկատառմամբ՝ ընդդիմությունը չկարողացավ հաղթել ընտրություններում, քանի որ ժողովուրդը չի մոռացել՝ իրեն ուզում էին խաբել:

Անդրադառնալով ընտրությունների ժամանակ ՌԴ-ից ՀՀ եկած քաղաքացիներին՝ նա ընդգծում է. «Ապրում են ուրիշ երկրում, մի օր գալիս են ասում՝ պետք է փրկենք ձեզ: Եղբա՛յր, մեզ ձեզնից փրկեք: Մարգարիտասիմոնյանները այնքան տգետ են, որ չեն հասկանում՝ ժողովրդի ընտրությունը որն է․ դա իրենց խորթ է: Նրա նմաններին չպետք է հայ ճանաչել, պետք է ստիպել, որ դատարանում ազգանունը փոխի, ագենտ է, ստրկական ներաշխարհ ունի այդ կինը»:

Հարցադրմանը՝ Կարապետյանները արդյոք կվերցնե՞ն մանդատները, թե՞ ոչ, պատգամավորը նկատում է. «Իրենք չեն կարող մանդատ չվերցնել, հենց դրա համար են պայքարել»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ