51-ամյա տղամարդը թմրամիջոց է օգտագործել և իրացրել

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործում և իրացնում է թմրամիջոց։

Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են 51-ամյա տղամարդու տուն, որտեղ ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և կաթուցիչ։ Նշված տանն են եղել նաև նույն գյուղի բնակիչ 39-ամյա և 54-ամյա երկու տղամարդ։

Երեքն էլ ձերբակալվել և տեղափոխվել են մարզային վարչություն։ 39-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5,41 գրամ մարիխուանա և կաթուցիչ, իսկ 54-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ՝ 269 գրամ մարիխուանա և 3 կաթուցիչ, որոնցից երկուսը՝ թմրամիջոցի զանգվածով։ Պարզվել է, որ թմրամիջոցը նրանց իրացրել էր 51-ամյա տղամարդը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ 54-ամյա տղամարդու հողամասում հայտնաբերվել են կանեփ տեսակի բույսեր, իսկ նկուղում՝ 604,18 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալված 51-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 3,66 գրամ զանգված։ Նա կալանավորվել է։ Կատարվում է նախաքննություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ