Ովքեր են շնորհավորել Ռուբեն Ռուբինյանին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին։ Նա նշել է, որ շոյված է արդյունքից։ ԱԺ նախագահի թեկնածու էին նաև Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը, վերջիններս շնորհավորել են Ռուբինյանին։

«Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը՝ հանուն Հայաստանի Հանրապետության»,-ասել է ՍիմոնյանըԿոնջորյանը նշել է՝ վստահ է, որ Ռուբինյանը աշխատանքը կկատարի մեծ պատասխանատվությամբ և արդյունավետորեն:

Ռուբինյանին շնորհավորել է նաև Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ մաղթելով շարունակական հաջողություններ:

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ առաջադրվել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ