![]()
«ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ կապված՝ մենք այս պահին ունենք քրեական վարույթ, բայց վարույթը նոր ենք ստացել»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը։
Նա հայտնել է, որ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Երբ հասնի այն պահը, որ մենք կարգավիճակ տալու կամ հանրությանը տեղեկություն տրամադրելու հետ կապված տվյալ ունենանք, անպայման հանրությանը կիրազեկենք»,- ասել է նա։
ՔԿ նախագահը ընդգծել է նաև, որ գործարար Նարեկ Նալբանդյանի հետ կապված նույնպես վարույթ կա:
«Մեկով մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, բայց նաև այլ վարույթներ ունենք, որոնցով էլի կատարվում են քննչական գործողություններ: Առաջիկայում դուք կիրազեկվեք»,- նշել է նա:
![]()