Ռուսաստանն ամբղջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի ներմուծման սահմանափակումները՝ ժամանակավորապես կասեցնելով ևս երկու հայկական ընկերության արտադրանքի հավաստագրումը մինչև նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռոսսելխոզնադզորը:

Այսպիսով փաստացի դադարեցվում են Հայաստանից ձկնորսական ապրանքների բոլոր ներմուծումները:

«Ռոսսելխոզնադզորը» նախկինում դիմել էր հայկական կողմին՝ ժամանակավորապես կասեցնելու բոլոր հավաստագրումները, բացառությամբ ստուգմանն անմիջականորեն ներգրավված ընկերությունների՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ի և «Ինվեսթ Պլյուս» ՍՊԸ-ի: Այս ընկերությունների համար սահմանվել է լաբորատոր խիստ մոնիթորինգի ռեժիմ:

«Հետագայում, նյութերի վերլուծությունից հետո, կազմվել է նախնական զեկույց, և մինչև հայտնաբերված խախտումների շտկումը և անհրաժեշտ հիմնավորող նյութերի տրամադրումը, որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել նաև այդ ընկերությունների արտադրանքի հավաստագրումը», — հայտնել է «Ռոսսելխոզնադզորը»:

Ընդգծվել է, որ գործակալությունը համագործակցում է հայկական կողմի հետ՝ ռուսական շուկա մատակարարելու համար նախատեսված ձկան և ձկնամթերքի անվտանգությունն ապահովելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ