![]()
Երևանում կորած չինացի աղջիկը գտնվել է։ Նա եղել է Հայաստանի գյուղերից մեկում։ Դեռ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է աղջիկը հայտնվել գյուղում։
Հիշեցնենք՝ առավոտյան հայտնի դարձավ, որ Երևանում չինացի աղջիկ է կորել։ Այս մասին սոցցանցում գրառում էր արել Երևանում բնակվող չինացի Ֆընգ Յանգմինգը։
«Աղջկա ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Նա Հայաստան էր եկել որպես զբոսաշրջիկ։ Աղջկա անունը Լուլու (Wu Lulu) է, ծնվել է 1994 թ-ին։ Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք գրել այս էջին և գրառումը ակտիվ տարածեք»,- նշել էր նա։
![]()