![]()
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասուլիսի ժամանակ հայտնել է, որ 2026 թվականի և՛ գարունը, և՛ հունիսը կլիմայական առումով բացառիկ ամիսներ են եղել, որովհետև 5 ամիս շարունակ՝ հունվարից մինչև մայիս, հանրապետության տարածքում տեղումների քանակը եղել է նորմայից ավելի:
Անդրադառնալով հուլիս ամսվա կանխատեսումներին՝ Սուրենյանը շեշտել է, որ ունենալու ենք ոչ շատ շոգ, և բավարար տեղումներով հուլիս:
«Հուլիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը սպասվում է նորմայից ավելի»:
![]()