Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Երևանում Վարդավառն այս տարի նշվելու է նոր ձևաչափով։ Տոնը նշվելու է բավական հագեցած ծրագրով։

Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։

«Հանրապետության հրապարակում սպասվում է համերգային ծրագիր հայտնի արտիստների, արտասահմանյան դիջեյների մասնակցությամբ։ Այս տոնը սիրելի է և այսպես թե այնպես բավական ակտիվությամբ մեր երկրում նշվում է, սակայն այս տարի Երևանում այն կնշենք նոր ձևաչափով։ Կարծում եմ, որ զբոսաշրջային մեծ հոսք կլինի, և այն կդառնա մեր այցեքարտերից մեկը նոր որակով»,- ասել է Լևոն Հովհաննիսյանը։

Միջոցառման մեկնարկը կլինի ժամը 12։00-ին, համերգային ծրագրից զատ՝ լինելու են ջրային գոտիներ, մրցութային ծրագրեր։ Երեխաների համար լինելու են առանձնացված ջրային գոտիներ, որպեսզի իրենց ժամանակն անցկացնեն ավելի ապահով միջավայրում։ Կլինեն շարժական սննդի կետեր։

«Համոզված ենք, որ այս նոր ֆորմատը կսիրվի։ Մենք այդ օրը որևէ տեղ, որևէ բան չենք արգելելու, չենք սահմանափակելու, պարզապես Հանրապետության հրապարակում ավելի մասշտաբային կտոնվի։ Վստահեցնում ենք՝ կլինի ավելի շատ ջուր, ավելի շատ թաց մարդ, հետաքրքիր ծրագիր՝ լավ ժամանակ անցկացնելու համար»,- ասել է Լևոն Հովհաննիսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ