Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը եղել է ապահերմետիկացման սենսորի սխալ գործարկումը:

Այս մասին հաղորդագրություն է հրապարակել ՌԴ Քննչական կոմիտեն՝ նշելով, որ հենց այդ պատճառով որոշում է կայացվել Մախաչկալայի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարելու մասին:

«Պոբեդա» ավիաընկերության տվյալներով՝ օդանավում եղել է 186 մարդ, նրանց պլանավորվում է տեղափոխել մեկ այլ ինքնաթիռ և շարունակել թռիչքը Մոսկվա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը բարեհաջող վայրէջք էր կատարել Մախաչկալայի օդանավակայանում:

Հիշեցնենք՝ Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան էր տվել և սկսել էր վայրէջք կատարել։

Boeing 737-800 ինքնաթիռից փոխանցվել է 7700 արտակարգ կոդը, երբ այն գտնվել է Դաղստանի երկնքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ