![]()
Բանվորական գազելներ են եղել, որոնք եկել էին Գյումրիից և գնում էին Քարակերտ ծիրան հավաքելու: Այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին Արտենի գյուղի համայնքապետարանից՝ անդրադառնալով հունիսի 22-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարին, որի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, մեկ անձ մահացել է։
Ըստ Արտենի գյուղի բնակիչների՝ զոհվածը կին է։
Հիշեցնենք որ shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակերտ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը, որի հետևանքով հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում։
Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև:
![]()