![]()
Այսօր՝ հունիսի 21-ին, Լոռու մարզում՝ Փամբակ գետում, վերսկսվել են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի ժամ է ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության տարբեր ստորաբաժանումների փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Եդեմ» ռեստորանային համալիրին հարակից գետում։ Որոնողական աշխատանքներին միացել են նաև «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության մեծ թվով անդամներ և «Ռաֆտինգ» ընկերության աշխատակիցները:
![]()