![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մի դրվագի, որում Քոչարյանը խոսում է իշխանության յուրացման մասին։
«Երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում է «իշխանության յուրացման» մասին, մարդկանց հիշողության մեջ թարմանում է հենց իր ընտրվելու արատավոր պրոցեսը, երբ բազմաթիվ ընտրակեղծիքների գնով նրան բերում էին իշխանության, իսկ հետո՝ արյունով այդ նույն իշխանությունը փոխանցում հաջորդին։
Այս հարցազրույցը հերթական անգամ հիշեցրեց, թե ով է 10 տարի ղեկավարել Հայաստանը։ Նա ու իր կալուգացի գործընկերը Հայաստանի հանդեպ արված ոչ մի սխալ և հետևաբար ոչ մի պատճառահետևանքային կապ չեն տեսնում։
Երբ հանրությունը հարցեր է բարձրացնում, իրենց համար միակ կարևոր բանը կոնկրետ կենտրոնների հանդեպ հավատարմություն ցուցադրելն է։ Ու այդ կենտրոնները վստահաբար կապ չունեն հայ ժողովրդի հետ»,- գրել է պատգամավորը։
![]()