![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի
«Հավանաբար Ռ. Քոչարյանը կամ հիշողության, կամ ընկալման խնդիր ունի, քանի որ, երբ ՄԻԵԴ-ի վճռով Մարտի 1-ի 10 զոհերի կյանքի իրավունքի խախտման համար պատասխանատու է ճանաչվում պետությունը, ստացվում է՝ կա՛մ նա իրեն չի համարում այդ ժամանակվա պետության ղեկավարը, կա՛մ էլ վախից այլևս չի գիտակցում, թե ինչ է խոսում։
Նա, կարծես, մոռացել է, թե ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, իր ձևավորած քրեաօլիգարխիկ համակարգով, վախի մթնոլորտով ու մահերով։
Այսօր խոսում է ընտրություններից՝ դրանք կեղծված ներկայացնելու փորձ անելով։ Սակայն ժողովուրդն է իշխանության իրական տերը, և իր քվեով արդեն կատարել է իր ընտրությունը։ Ինչ էլ ասեն, ընտրություններն անցկացվել են օրենքի և Սահմանադրության շրջանակներում, ազատ, արդար և թափանցիկ պայմաններում։
Համակերպվեք ժողովրդի որոշման հետ։
Օրենքի առաջ բոլորն են պատասխան տալու։ Քո հերթն էլ գալու է։
Սա Իրական Հայաստանի քաղաքացիների պահանջն է։
Արդարության և արդարադատության ժամը եկել է»,- գրել է նա։
![]()