Կաևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

«Շատ կարևորում եմ հանդիպումը, շատ կարևորում եմ նաև, որ հանդիպում տեղի է ունեցել Հայաստանում, այսինքն՝ մեր տարածաշրջանում, ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է՝ խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ և կառավարում ենք բոլոր այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Դիլիջանում տեղի ունեցած հանդիպմանը:

«Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի, թե կա՞ արդյոք հետաքրքրություն, այսինքն՝ նման անհրաժեշտություն կա՞, թե՞ չէ: Դիվանագիտական հիմնական աշխատանքն աշխարհի բոլոր երկրների հետ հիմնականում սրա մասին է. կողմերն իրենց դիրքորոշումներն իրար համար պարզաբանում են, մտահոգություններն իրար համար պարզաբանում են:

Այսինքն՝ երբ հանդիպում են ցանկացած երկու իքս երկրի ներկայացուցիչներ, ի՞նչ են անում. իրար առաջ հարցեր են բարձրացնում, դիրքորոշումները պարզաբանում են, որպեսզի այդ դիրքորոշումները երրորդ կողմերի մամուլի կամ այլ միջոցների միջոցով չստացվեն:

Այսինքն՝ այն, ինչ դուք անվանում եք նվաստացուցիչ, ոչ մեկը ոչ մի բանի բացատրություն չի տալիս, բայց, առանց բացառության, աշխարհի բոլոր երկրների բանակացությունները բոլոր երկրների հետ հենց դրա մասին են, միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները և միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են:

Ինչո՞ւ միայն այդ հարցերը, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, այդ թվում՝ սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են բարձրացվել, տասնյակ հարցեր: Այսինքն՝ այն, ինչ մենք բոլոր հարևանների հետ քննարկում ենք, առանց բացառության, այսինքն՝ տարբեր հարևանների հետ տարբեր ֆորմատներ կան քննարկելու»,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ