![]()
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ զբաղվելու ԵԱՏՄ-ում առկա խնդիրներով»։
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է հենց վարչապետը:
«ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այս նիստին մասնակցություն կունենամ, ինչպես ասել եմ՝ կզբաղվենք, բայց այսօր էլ ենք զբաղվում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Թե երբ է Փաշինյանը մեկնելու ՌԴ, դեռ հայտնի չէ։
Նշենք՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողով) առաջիկա նիստը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 6-7-ը, Ղրղզստանի Հանրապետության Չոլպոն-Աթա քաղաքում։
Համապատասխան բանաձևն ընդունվել էր Խորհրդի նախորդ՝ մարտ ամսվա նիստում։
![]()