ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նա ձերբակալվել էր:

Մարտի 6-ին հայտնել էինք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեկ անձ փորձում հրկիզել ԱԱԾ շենքը։ Մեկ անձ ձերբակալվել էր։

Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ