Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից

ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Աշտարակ-Սասունիկ ճանապարհին տեղի ունեցած պատահարից։

«Հունիսի 17-ին՝ ժամը 12․12-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։

Պարզվել է, որ դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին կողաշրջվել է։

Նախնական տվյալներով՝ երեխաներն ու մեծահասակաները ստացել են համապատասխան բուժօգնություն, երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 17-ին՝ ժամը 12։12-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել․ կան տուժածներ։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ