![]()
«Երեկվանից ման են գալիս, բայց սխալ տեղ են ման գալիս, թող իջնեն ներքև՝ չհասած Փամբակ, այդտեղ թող նայեն․ գետը վարար է, եթե ստեղ երեխա ընկնի, չի մնա»,- Yerevan Tribune-ի եթերում ասել է Վանաձորի բնակիչներից մեկը։ «Քանի գնում գետը նեղանում է, ավելի է վարարում, ընդեղ թե գտան՝ գտան, ստեղ դժվար թե գտնեն»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ 2 օր որոնողական աշխատանքներից հետո այսօր գտել են Փամբակ գետն ընկած քույրերից մեկի՝ 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը։
![]()