Վթարի է ենթարկվել «Տելակ» ամառային ճամբարից երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ տեսանյութ

Հունիսի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել է մոտ 18 ուղևոր, հիմնականում երեխաներ, ովքեր «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվել են Կարին գյուղ՝ էքսկուրսիայի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ