Գետն ընկած երեխաները անապահով ընտանիքից էին, մայրը 5 երեխաների հետ ապրում է Վանաձորում, հայրը՝ գյուղում․ ինչ վարկած կա

Փամբակ գետն ընկած երեխաները Արցախից տեղահանված անապահով ընտանիքից են, մայրը 5 երեխաների հետ բնակվում է Վանաձորում, աշխատում է, հայրը իրենց հետ չի ապրում, բնակվում է գյուղում։ Այս մասին Զարկերակին ասացին Վանաձորի համայքապետարանի մամուլի խոսնակ Աստղիկ Ավետիքյանը։

Ըստ վարկածի երեխաները գետը փորձել են անցնել խողովակի վրայով, սակայն նրանցից մեկը ընկել է գետը, հետո մյուսը, քանի որ փորձել է օգնել քրոջը։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, Փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել, որ փնտրվում են 7 և 13 տարեկան քույրերը ընկել են Փամբակ գետը։ Երեք օր անց քույրերից 7-ամյա Նարեի մարմինը հայտնաբերել են, իսկ քրոջ որոնողականա շխատանքները շարունակվում են:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչու նորմալ կամուրջ չկա, որ երեխաները խողովակի վրայով են փորձել անցնել գետը, քաղաքապետարանից նշեցին, որ սովետական ժամանակներում կամուրջ պետք է կառուցվեր, ինչի համար էլ խողովակը եղել է գետում, սակայն դրանից մի քանի մետր վերև և մի փոքր էլ ներքև կան կամուրջներ գետը անվտանգ անցնելու համար։ «Այս դեպքից հետ պետք է քննարկենք, թե ինչ անել խողովակը, որ նորից նման դեպքեր չլինեն»,-ասացին մեզ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ