Սևանից ժամանած ջրшսուզшկը Փամբակ գետում հայտնաբերեց 7-ամյա աղջնակի մшրմինը

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը քիչ առաջ Փամբակ գետում հայտնաբերեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի դին։

Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից մեկի՝ 7 տարեկան Նարեի մարմինը։

Մեծի որոնողական աշխատանքները շարունակվում են։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ-ից։

Երեխայի դին գտնվել է ընկնելու վայրից որոշակի հեռավորության վրա։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։

Որոնողական աշխատանքները տեղում համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։ Ներգրավված են փրկարար ծառայության, ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ