![]()
Հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում կգործարկվի անապահովության գնահատման նոր համակարգը: Այն նախ փորձարկվել է Կոտայքում և Սյունիքում՝ ներգրավված է 1280 ընտանիք: Նպաստի միջին չափը նոր համակարգում 86000 դրամ է, հին համակարգում 29000 էր: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի խոսքով՝ նոր համակարգի հիմքում նաև նպաստառուի հոգեբանությունը փոխելու խնդիր է դրված:
![]()