![]()
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ դատախազի միջնորդությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննի վաղը՝ ժամը 15:00-ին։
Այս մասին հայտնել է ԿԸՀ-ն։
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու նպատակով:
Օրերս Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձել էր դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից, իրավապահները, սակայն, նրան թույլ էին տվել դա անել:
Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրատվամիջոցներին հայտնել էր, թե հայրը պատրաստվում էր մեկնել Ռուսաստանի Դաշնություն «անձնական նպատակներով»:
Սոցիալական ցանցերում հրապարակվել էին լուսանկարներ և տեսանյութ, թե ինչպես է Քոչարյանը փորձում հատել ՀՀ տարածքը:
Օրեր առաջ էլ իրավապահները թույլ չէին տվել, որ Հայաստանի սահմանը հատեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ թույլ չի տալու, որ «եռագլուխ» կուսակցության առաջնորդները փախչեն Հայաստանից: Ըստ վարչապետի՝ նրանք երկար տարիներ պետք է անցկացնեն Հայաստանի բանտերում:
![]()