Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը կարծում է, որ օլիգարխ Սամվել Կարապետյանի ուժի խորհրդարան անցնելը վկայում է մի բանի մասին, այն է, որ «առաջին անգամ Կրեմլը մտավ Հայաստանի Ազգային ժողով»:

Շիրինյանը միաժամանակ նկատում է՝ «պարզվեց, որ ուժեղները հեչ էլ ուժեղ չեն»:

«Ռուսները իրենց արմյաշկաներին օգտագործում են հայերի դեմ, վերջում ֆիզիկապես ոչնչացնում են, օգտագործում շպրտում են, «բռնաբարում» գցում են: Երաշխիք ունե՞ն, որ իրենց Ռուսաստանը չի գնդակահարելու, ստրուկներին վերջում մորթում են»,- ասում է նա:

Վերջինիս խոսքով՝ «այս մարդիկ, փրփուրները բերաններն առած, կռիվ են տալիս իշխող ուժի վարած քաղաքականության դեմ»:

«ԿԳԲ-շնիկները, ռուսաքոծերը ուզում են Հայաստանը «փրկել» ՌԴ-ի համար: Պետք է ուշադիր լինել, թե Կոպիրկինն ում տուն է գնում: Սրանք ուզում են Հայաստանն անընդհատ ցնցումների մեջ պահել»,- նկատում է նա:

Զրուցակցի նկատառմամբ՝ «մաֆիան այսօր հեղափոխությունից է խոսում, մինչդեռ այլ երկրներում մաֆիայի դեմ են պայքարում». «Շենգավիթցի մի մարդ ինձ ասում ա, որ Շենգավիթի ամբողջ տարածքից փողի հոտ ա գալիս. զանգվածային կաշառք են բաժանել»:

Շիրինյանը ոչ միայն ճիշտ է համարում արմատական ընդդիմադիր ուժերի լիդերների նկատմամբ ՀՀ-ից ելքի արգելքի կիրառումը, այլ նաև ընդգծում է. «Քոչարյանը ոչ միայն երկրից դուրս չպետք ա գա, այլև երկրի ներսում էլ չպետք ա շարժվի: Սրանք ուզում են ճողոպրել: Իրավունքի մուրճը պետք ա աշխատի: Ուր էլ գնան, վզներից բռնած հետ են հանձնելու»:

Ինչ վերաբերում է նրան, որ մինչ օրս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ չի հղել վարչապետ Փաշինյանին, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահն ասում է. «Դժգոհ է ընտրություններից, որովհետև ուզում էր Հայաստանում իշխանություն վերցնել, Փաշինյանին իշխանությունից գցեր, բայց չկարողացավ: Ես շնորհակալ եմ Պուտինից, որ չի շնորհավորում․ դա մեզ պատիվ չի բերում»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ