Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Երևանի ու Բաքվի միջև ընթացող խաղաղության գործընթացը։

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում՝ թուրք նախարարն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման մանրամասն քննարկումն առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում կայունության համար:

«Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Սա շատ կարևոր ասպեկտ է տարածաշրջանում խաղաղության համար»,- ասել է Ֆիդանը Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ